Սիրիական զորքերը Լաթաքիայում գրավել են զինյալների վերջին հենակետը
Ուշադրության կենտրոնումՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները փետրվարի 18-ին Լաթաքիայի հյուսիսում վերականգնել են հսկողությունը Քենսաբի շրջանի նկատմամբ, որտեղ գտնվում Էր ելուզակային կազմավորումների խոշոր հենակետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, SANA լրատվական գործակալությանը հայտնել Է Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ զորքերը գրավել են նաեւ Շելեֆ ամրոցը, որտեղ գտնվում Էին հակառակորդի կրակային դիրքերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: