Պետական ոչ առևտրային կազմակերպություններից գանձվող միջոցների հաշվին կիրականացվեն նոր ծրագրեր
ՀասարակությունՊետական կառավարչական հիմնարկներից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից և հարյուր տոկոս համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ներից գանձվող լրացուցիչ գումարներն ամբողջությամբ կուղղվեն ՀՀ պետական բյուջե: Ինչպե ս հաղորդում է «Արմենպրես»-ը` գործադիրի նիստում ՀՀֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ մինչ այս այդ միջոցներն ուղղվում էին նաև հարկային մարմնի զարգացմանն ու պարգևատրման ֆոնդին:
«Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կձևավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհրաժեշտ այլ ծրագրերի իրականացմանը»,- ասաց Խաչատրյանը: