Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, այսօր հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում նույնպես մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live