Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է իր մարզավիճակի մասին։
«Այժմ ինձ համար առավել հարմար է խաղալ դաշտի կենտրոնում, քան եզրում։ Կենտրոնում ավելի լավ եմ խաղում, քանի որ գնդակին շատ եմ հպվում։ Կարծում եմ` տարիքի հետ կհաստատվեմ դաշտի կենտրոնում։
Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան, ինչը հրաշալի է»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Հիշեցնենք, որ Բայրամյանը նախորդ տարվա մարտի 25-ին Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումից (1-2) հետո չի հրավիրվել Հայաստանի ազգային թիմ: Նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 22 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:
2023/24 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ռոստովի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։