Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն ստացան, որ ժամը 19.10-ի սահմաններում մի երիտասարդ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության մոտակայքում անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ։ Նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել, այսպես կոչված՝ դրիֆտ:
Ոստիկանության ծառայողներն իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։
21-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքի շնորհիվ, իր «Մերսեդեսով», ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել է։
Մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
ՀՀ ոստիկանություն
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live