Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրանց գյուղ մտնող ճանապարհները շարունակում են փակ մնալ։ Ոստիկանական նոր ուժեր են բերվել Կիրանց, անձնագրով ներս են թողնում միայն Կիրանցի բնակիչներին։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ բացել էին ճանապարհը, որը օրեր շարունակ քաղաքացիները փակ էին պահում, այնուհետև արգելափակվել են Կիրանց մտնող բոլոր մուտքերը։ Բագրատ Սրբազանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց ևս արգելվել է։