«Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Հայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը Գոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Մոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ


Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասելի էր, որ փաշինյանական իշխանությունները, առաջին հերթին՝ ռեակցիոնռեպրեսիվ օրգանները կայծակնային արագությամբ կարձագանքեն ՔՊ-ի յուրային քարոզչամիջոցի ներկայացուցչի հետ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպին: Այդպես էլ եղավ. քպականների տոտալ աղմուկի ֆոնին Քննչական կոմիտեն «արագի մեջ» վարույթ է նախաձեռնել: Անկասկած է, որ անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած ճնշում, առավել ևս լրագրողի նկատմամբ, որը պայմանավորված է նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեության հետ: Թե հատկապես ինչ է կատարվել խորհրդարանում, թող պարզի քննությունը, որի անկողմնակալությունն, ինչ խոսք, խիստ կասկածելի է:

Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն այն է, որ հերթական անգամ կիրառվում են այս իշխանության համար սիրելի ու սովորական դարձած բազմակի ստանդարտներ: Ինչո՞ւ նույն քպականներն ու նրանց մերձ շրջանակները ճիշտ նույն կերպ չէին արձագանքում, դատապարտում այլ լրագրողների նկատմամբ բռնություններն ու ճնշումները, ինչո՞ւ իրավապահները վարույթ չէին նախաձեռնում: Օրինակնե՞ր: Դրանք բազմաթիվ են: Հայաստանի ժուռնալիստների միությունն, օրինակ՝ մի քանի դեպք է հիշեցրել իր հայտարարության մեջ:

ԱԺ գործող փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը: «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին ԱԺ-ում քպական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն: Լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից:

Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին: ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց: Ոստիկաններն օրերս հրեցին ու գցեցին Oragir.news. am կայքի լրագրող Անի Ներկարարյանին: Ընդ որում, վերը նշված օրինակներն ամբողջական չեն: Եվ բոլոր այդ դեպքերում... ոչ մի իրավական հետևանք, ոչ մի դատապարտում: Ավելին, իշխանությունների քարոզչամեքենան նման դեպքերում ակտիվանում և արդարացնում էր նման պահվածքը «ոչ յուրային» լրագրողների նկատմամբ: Իսկ հիմա հանկարծ բոլոր լեզուները բացվել են, իրավապահ համակարգն էլ նույնիսկ քրեական վարույթ է նախաձեռնել:

Կրկնում ենք, բացարձակ անընդունելի է ցանկացած բռնություն: Բայց դա պետք է գործի բոլորի համար հավասարապես: Թե չէ ստացվում է՝ ոմանց արյունը կապույտ է կամ ընդունված «խմբերից» տարբերվող...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչու է առաջանում ամառային դեպրեսիան և ինչպես պայքարել դրա դեմՆակամուրան հնարավոր է միանա իտալական թոփ ակումբինՀունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԲարձրորակ սուրճը կարո՞ղ է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնիՀունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու+37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռներըԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումըԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր Կամենդատյան​UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՀայհիդրոմետի տնօրենը գրում էՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՊայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԱշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանՄԻԵԴ-ն Ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռն է հրապարակելԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումՋեֆ Բեզոսին համացանցում խիստ ծաղրի են ենթարկել՝ կնոջ՝ Լորեն Սանչեսի հետ զբոսանքների ժամանակ «կեղծ զանգերի» համար Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԻրան-ԱՄՆ հետ համաձայնագրից հետո տանկերներ են անցել Հորմուզով, սակայն Իսրայելը ցանկանում է մնալ Լիբանանում«Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը Գոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
Ամենադիտված