Վարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, արդեն կան դիրքեր Կոթիում, որ հանձնվել են: Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
«Կիրանցը կիսվում է, վարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ օրից հետո նա երաշխիք չի տալիս»,- ասաց նա։
«Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է, իմ իմանալով Կոթի գյուղում արդեն աշխարհազորայիններն իջել են, արդեն իրենք են այնտեղ նստած»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ելքն այն է, որ եթե նա չի կարողանում այս սահմանները պահել միանշանակ պետք է թողնի, գնա։ «Ինքը պատրաստ է տալու, մենք էլ պատրաստ ենք կռվելու, մենք մեր Հայաստանն ենք կորցնում։ Մենք պայքարը շարունակելու ենք, մեզ ուզում են լռեցնել, մեզ տանելով։