Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ Ալիև
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահը խոստովանել է, որ ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Իր անշրջահայաց կիսախոստովանությունն Իլհամ Ալիեւն արել է Բաքվում, մայիսի 1-ին, «Երկխոսություն հանուն խաղաղության եւ գլոբալ անվտանգության» միջմշակութային VI համաշխարհային համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։
«Ադրբեջանը խաղաղությունն ապահովել է պատերազմի միջոցով։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է մանրակրկիտ հետազոտվի»,- ասել է Ալիեւը, եւ այդ պնդմանը չի կարելի չհամաձայնել, առավել եւս խոստովանությունից հետո հարցը պետք է մանրակրկիտ հետազոտվի, ցանկալի է՝ միջազգային դատական ատյանների կողմից։
«Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով։ 2020թ. 44-օրյա հայրենական պատերազմի արդյունքներով մենք ազատագրեցինք մեր տարածքների մեծ մասը։ Իսկ անցած տարվա սեպտեմբերին մենք լիովին վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Ալիեւը՝ մեկ անգամ եւս հաստատելով ազգային եւ միջազգային բոլոր հնարավոր օրենքներով արգելված պատերազմի վարման փաստը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live