35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Իր բոլոր երազանքները կապված էին սպորտի հետ։ Այնպես հաճույքով էր գնում սանդա-ուշուի պարապմունքներին ու այնքան լավ էր պատրաստվում առաջնություններին, որ միշտ պատվավոր տեղեր էր զբաղեցնում։ Բլոկադայի պատճառով Ինդոնեզիայի առաջնությանն Արցախի թիմը մասնակցել չկարողացավ, բայց տղաս երազում էր գնալ։ Երբ եղավ պատերազմը, ու ստիպված պետք է գաղթեինք, շատ էր ուզում իր շանն էլ բերել, առանց իր Սիմբայի շատ կտխրեր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Հասմիկ Սևումյանը։ 

Նրա որդու՝ Արմենի 16-ամյակը լրացել էր սեպտեմբերի 1-ին։ Նա ուսանում էր «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ֆիզկուլտուրայի բաժնի 2-րդ կուրսում։ Ընտանիքն ապրում էր Ստեփանակերտի ծայրամասում գտնվող Զորգե թաղամասում։ 2023-ի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները գրեթե հասել էին Ստեփանակերտ, ընտանիքը տեղափոխվել է քաղաքի կենտրոնական հատված, քանի որ իրենց տունն արդեն նշանառության տակ էր։

«Ավագ որդիս՝ Ռուդիկը, վիրավորվել էր 44-օրյա պատերազմում։ Քանի որ մեր տանը չէինք, ու այդտեղ անհարմարություններ շատ կային, որոշեցինք ընտանիքով գնալ Իվանյան, բարեկամի տուն։ Բայց Արմենը շատ էր նեղվում շան համար, որոշեցինք ընտանիքով գնալ տուն, Սիմբային ու ճագարներին բաց թողնել ու գալ։ Գնացինք, թաղամասն ամբողջությամբ դատարկված էր, ու տանը մնալու սիրտ չկար։ Վերցրեցինք փաստաթղթերն ու մի քանի անհրաժեշտ իր ու գնացինք Իվանյան»,- պատմում է մայրը։ 

Հասմիկի խոսքով՝ այդ ժամանակ իրենց բոլոր բարեկամները եղել են պաշարված Մարտունիում, դրա համար սպասել են, մինչև հարազատները գան ու բոլորը միասին դուրս գան Արցախից։ 

«Երբ տանն էինք, Արմենն ուզում էր վերցնել իր հաղթանակի գավաթները, պատվոգրերը, բայց մեծ տղաս ասաց, որ ճանապարհին դա, հնարավոր է, խնդիրներ առաջացնի, քանի որ ամուսինս էլ է պատերազմի մասնակից ու վիրավոր, ինքն էլ՝ Արմենը չվերցրեց։ Մեզ համար շատ կարևոր էր մեր միասին լինելը, քան տնից ինչ-որ ունեցվածք վերցնելը»,- ասում է Հասմիկը, կարոտով հիշում այդ անորոշ օրերը։ 

«Ծանր օրեր էին դրանք, բայց գոնե բոլորս միասին էինք, Արմենս մեզ հետ էր»։ Իվանյանում 2 օր մնալուց հետո Մարտունուց բարեկամներն ասել են, որ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտ տանող ճանապարհը կբացվի։ Մեկ օր ավել մնալը Սարգսյանների ընտանիքի համար ևս դարձել էր օրախնդիր, դրա համար որոշել էին գաղթել նույն օրը, երբ բարեկամները գան։ 

«Արմենն անընդհատ ասում էր՝ «գոնե շանը տանեմ»։ Իհարկե՛, մենք դեմ չէինք, ասում էինք, որ քեռու ընտանիքը գա, ու բոլորս տեղավորվենք, կգնանք նաև շան հետևից։ Մենք 2 մեքենա ունեինք, նույնիսկ 2-րդ մեքենան դուրս բերելու միտք չունեինք, մեզ համար կարևորը մեր ողջ մնալն էր, ընտանիքի փրկությունը։ Արդեն ամսի 25-ն էր, երբ Իվանյանում մեր բարեկամին զանգեցին ու ասացին, որ վառելիք են տրամադրում։ Ամուսինս՝ Դավիթը, ևս որոշեց գնալ։ Արմենը բնավորության համաձայն ուզում էր հոր հետ լինել, նրանց միացավ նաև Ռուդիկն ու գնացին պահեստ։ Մենք էլ վառարանի վրա հաց էինք թխում, գաղթի ճանապարհի համար հաց պատրաստում»։ 

Երեկոյան, երբ տղաներն ուշացել են, Հասմիկը զանգահարել է ամուսնուն, հետո Ռուդիկին։

«Այդ ժամանակ լույս չկար Իվանյանում, եղանակն էլ վատ էր։ Երբ Դավիթն անհասանելի էր, Ռուդիկին զանգեցի ու լսեցի միայն տարօրինակ ձայներ, որտեղ բոլորը գոռում էին, այդ թվում և տղաս։ Ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, չվախենաս, չվատանաս, դեպք է եղել, բոլորը հիմա կրակում այրվում են, իսկ Արմենը չկա»»,- պատմում է արցախցի կինը։ 

Այդ ու հաջորդ օրերին Դավիթն ու Հասմիկը սկսել են Արմենին որոնել ամեն տեղ, հարցուփորձ արել հիվանդանոցներում, ռուս խաղաղապահների բուժկետներում։ 

«Պատերազմից հետո, որ արգելում էին գնալ Զորգե թաղամասի մեր տուն, այդ օրը գիշերը 2:30-ին գնացինք, ո՞վ էր մտածում անվտանգության մասին։ Մեր բարեկամները բոլորը եկել ու հավաքվել էին մեր տանը, հույս էին տալիս, հավանական ու անհավանական վարկածներ առաջ բերում։ Գիշեր-ցերեկ որդուս էինք փնտրում, մինչև ասացին՝ «սպասելն անիմաստ է, գնացեք ու Գորիսից սկսեք փնտրել»։ Ես բերեցի որդուս «կուբոկներն» ու մեդալները, ընտանեկան լուսանկարներն ու փաստաթղթերը միայն։ Երբ եկանք Հայաստան, ամեն օր ու ժամ սիրտս ծանրացած մեկ հիվանդանոցներում էինք, մեկ մորգերում։ Նոյեմբերի սկզբին գնացինք, որ Արմենիս հեռախոսը բերենք, ասացին, որ ԴՆԹ-ով հաստատվել է նրա ինքնությունը»…

Նոյեմբերի 9-ին Սարգսյանները հուղարկավորեցին 16-ամյա Արմենին, որ երազում էր հայտնի մարզիկ դառնալ, բայց անմահացավ կրակի ճիրանում՝ ընտանիքի անդամներին թողնելով միայն խորը ցավ, կսկիծ ու կարոտ։ 

«Մինչև հիմա խնամքով պահում եմ Արմենիս հավաքած պնդուկները։ Արցախից եմ բերել։ Շրջափակման ժամանակ օգնում էր այգու գործերում, որ որևէ բանի պակաս չունենանք։ Երբ քաղցրավենիք չկար, դոշաբ էր գնել, պնդուկը ժամանակին հավաքել, որ թխվածքաբլիթ պատրաստեմ, որպես սպորտսմեն հետևում էր իր սննդակարգին։ Իմ ուժն էր Արմենը, առանց իրեն հիմա ձեռքս չի գնում որևէ բան անելու»,- կսկիծով հավելեց մայրը։

Հունան Թադևոսյան

 

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված