Փոքրիկ երգչուհի Նանուլը նշել է ծննդյան 5 ամյակը
LifeԵրգչուհի Նանուլը վերջերս նշեց ծննդյան տարեդարձը. նա դարձավ հինգ տարեկան: Թեև փոքրիկ երգչուհու տարեդարձն ապրիլի 23-ին էր, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված նրա ծնողները փոքրիկի տոնը կազմակերպել են շատ ավելի ուշ: ESem.am-ի հետ զրույցում երգչուհու մայրը` պարուհի Վիկա Մարտիրոսյանը, որոշ մանրամասներ փոխանցեց աղջկա ծննդյան տարեդարձից:

Վերջերս Լիլիթ Հովհաննիսյանի հետ զուգերգով հանդես եկած փոքրիկ երգչուհին ծննդյան օրն անցկացրել է իր սիրած մանկական սրճարաններից մեկում`ընկեր-ընկերուհիների հետ:

«Այդ օրը իրեն շատ լավ էր զգում, երջանիկ էր, քանի որ ամեն բան իր սրտով էր»,- ասաց Վիկան: Ըստ նրա՝ դուստրն ինքն է ընտրել ծննդյան տորթը` իր սիրելի հերոսներով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: