Պուտինը կապ չի գտել հակառուսական պատժամիջոցների և մինսկյան համաձայնագրերի միջև
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «անիմաստ» է անվանել փորձը կապել ԵՄ-ի` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Ուկրաինայում հակամարտող կողմերի` մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացման հետ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին գրում է Ինտերֆաքսը:
ՌԴ նախագահը թվարկել է մինսկյան համաձայնագրերի կետերը, որոնք այս պահին իրականացած չեն, և ընդգծել է, որ ամեն ինչ կախված է ոչ միայն ՌԴ-ից: Իր հերթին Հունգարիայի վարչապետը Պուտինի հետ հանդիպմումից հետո նշել է, որ Եվրոպան չի կարող կհամագործակցել այն երկրների հետ, որոնք կարող են խթանել իր տնտեսության զարգացմանը: