Մինչեւ 2016-ի սեպտեմբեր ՀԱԷԿ-ում կիրականացվի շուրջ 4500 միավոր սարքավորումների զննում
ՀասարակությունՀայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակում մինչեւ 2016թ-ի սեպտեմբերը կիրականացվի ավելի քան 4500 միավոր սարքավորումների զննում:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ատոմակայանի համակարգերի, սարքավորումների եւ շինությունների համալիր զննման աշխատանքների ավարտից հետո կանցկացվի արդյունքների տեխնիկական աուդիտ:
Հիշեցնենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչեւ 2027թվականը երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2015 թվականի փետրվարի 5-ին ՌԴ կառավարության հետ ստորագրվել է վարկային համաձայնագիր, որի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 միլիոն ԱՄՆ դոլարի արտոնյալ պայմաններով վարկ եւ 30 միլիոն ԱՄՆ դոլլարի դրամաշնորհ: