Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունն աճել է 17%-ով
ՀասարակությունՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար 2015թ.-ն հաջող տարի է եղել. ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 450 ընկերություններ, մոտ 13000 մասնագետներ, ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմե; է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, աճը կազմել է ավելի քան 17%: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ 2015 թ. ընթացքում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությ ան կատարված հիմնական աշխատանքների՝ կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացած քննարկման ժամանակ։
Ըստ նրա՝ 2015թ. հաջողությամբ գործարկվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ ընկերություններին տրամադրվել են հարկային արտոնություններ` շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում: Արտոնությունների տրամադրումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը: Ստեղծվել են ոլորտի 79 սկսնակ ընկերություններ և 329 նոր աշխատատեղեր: