Լեոնարդո դի Կապրիոյի հերթական սիրավեպը՝ հերթական շիկահերի հետ
LifeBAFTA-ում Լեոնարդո դի Կապրիոն լավագույն դերասան է ճանաչվել Ալեխանդրո Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում իր դերի համար. ի դեպ, «Փրկվածն» էլ լավագույն ֆիլմ է ճանաչվել: Արարողությունից անմիջապես հետո մրցանակաբաշխության կապակցությամբ կազմակերպված հավաքույթում Լեոն ոչ մի քայլ չէր հեռանում իռլանդացի հաղորդավարուհի Լորա Ուիթմորից:




Պապարացիներին հաջողվել է լուսանկարել դերասանին ու 30- ամյա գեղեցկուհուն,սակայն Դի Կապրիոն իր երեկոն շարունակել է ոչ թե գեղեցկուհի Լորայի, այլ մոդել Ռոքսի Հորների հետ: Վերջինս էլ իր միկրոբլոգում ընկերուհու հետ մի լուսանկար է հրապարակել ու գրել, որ իրենք միասին ժամանակ են անցկացրել Լեոյի համարում:

Հետաքրքրասերների համար Ռոքսին պարզաբանել է, որ «ոչինչ չի եղել, Մենք Լեոյի հետ ընդամենը ընկերներ ենք»: Դե ինչ, մեզ ոչինչ չի մնում, քան հավատալ նրանց:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ News Syndication, Getty, PA, Wenn, Rex, Wireimage