Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


Երբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր զրուցակիցը 21-ամյա Նորայր Հովսեփյանն է։ Նա մանկուց երազել է բժիշկ դառնալ, սակայն, երբևէ մտքով չի անցել, որ մասնագիտական կարողություններն իրացնելու է պատերազմների արհավիրքներում։ 

Նորայրը սովորել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում, զուգահեռ աշխատել է դեղատներից մեկում։ Երբ սկսվել է 2020 թվականի պատերազմը, նա 4-րդ կուրսի ուսանող է եղել։ 

«Բնականաբար, այդ ժամանակ գոնե հոսպիտալներն ունեին կամավորների կարիք։ Մեր կուրսից 4 հոգով գնացինք զինվորական հոսպիտալ, բուժանձնակազմին օգնում էինք մեր հնարավորությունների չափով ու քանի որ վիրակապել գիտեինք, վիրավորում ստացած զինվորականներին առաջին բժշկական օգնություն էինք ցուցաբերում։ Քաղաքի միակ գործող դեղատան վրա փակցված էր իմ հեռախոսահամարը։ Այն հոսպիտալից հեռու չէր, ես գնում ու անհրաժեշտ դեղերը տրամադրում էի բնակիչներին, հետո վերադառնում հոսպիտալ»,- MediaHub-ի հետ զրույցում հիշում է Նորայրը։ 

Քոլեջն ավարտելուց հետո Նորայր Հովսեփյանը ևս պայմանագրային հիմունքներով զինվորագրվել է ՊԲ-ին, ծառայության ընդունվել Իվանյանի բուժկետում որպես բուժակ։ 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Նորայրն ինժեներասակրավորական ստորաբաժանման հետ ևս հայտնվել է պատերազմի ամենաթեժ կետում, վիրավորում ստացել։ 

«Ընդհանրապես միշտ ես էի բուժօգնություն ցուցաբերում, բայց սեպտեմբերի 20-ին ինքս հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ օգնության կարիք ունեի։ Մենք գտնվում էինք անտառներում։ Ադրբեջանական կողմը շարունակ հրետակոծում էր»,- պատմում է նա։ 

Կապի բացակայության պատճառով Նորայրն ու զինակից ընկերները կտրված էին «արտաքին աշխարհից» ու տեղյակ չէին, թե ի՞նչ է կատարվում իրականում։ ՊԲ-ի լուծարման մասին լուրերը տղաները ստացել են հաջորդ օրը, երբ տղաներից մեկի եղբայրը եկել է եղբոր ետևից։ «Ասաց՝ «տղերք, բանակը կազմաքանդվում է, զենքերը վայր ենք դնում». այդպես իմացանք իրականությունը»։ 

Երիտասարդ բուժակին տեղափոխել են նախ հոսպիտալ, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։ Այնտեղ ցավազրկումներ են ներարկել, օգնություն ցուցաբերել. «Տանը նստել չէի կարողանում։ Հանրապետականում ու մյուս բժշկական կենտրոններում իմ ավագ գործընկերներն աշխատում էին գիշեր-ցերեկ ռեժիմով։ Որոշեցի միանալ նրանց ու օգնել, հակառակ նրան, որ ինքս էլ վիրավոր եմ»։ 

Եկավ սեպտեմբերի 25-ը։ Իրարանցումը, որ սկսվեց երեկոյան ժամին, աննկարագրելի էր Նորայրի համար։

«Բուժանձնակազմը վայրկյան չէր կորցնում, ամեն ինչ անում էինք, որ մեր հայրենակիցներն ապրեն։ Մեկին սրսկում էի, մյուսի վերքը կապում, միաժամանակ փնտրում եղբորս՝ Նարեկին, որը նույնպես եղել է դեպքի վայրում։ Հետո սկսեցի անուն-ազգանունով փնտրել, որովհետև դեմքը նույնականացնել հնարավոր չէր, բոլորն իրար նման էին»։ 

Նույն օրը և հաջորդող բոլոր օրերին Հովսեփյանների ընտանիքին Նարեկից ոչ մի լուր չի հասնում։ Աղետի վայրից հետո Հայաստան տեղափոխված վիրավորների թվում նրա անուն-ազգանունը չկար, ուստի որոնումները կենտրոնացել էին նաև Ստեփանակերտի «մորգ»-ում։ 

«Մենք արդեն պատրաստվել էինք գաղթին։ Սակայն, տեղի ունեցած աղետը և Նարեկի անհետացումը հանգիստ չէր տալիս։ Մորս աչքերին նայել հնարավոր չէր, չէի կարողանում ասել, որ այսօր էլ որոնումներն առանց արդյունքի են ավարտվել։ Գնացի տուն, գերհոգնած, գերլարված վիճակում։ Ու երբ մայրս հարցրեց, թե՝ «Նարեկին բերե՞լ ես», ես ինձ հետո չեմ հիշում՝ ուշաթափվել եմ ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս։ Դա տեսարաններից էր ու Նարեկին չգտնելու լարվածությունից»։ 

Գործընկերները դեղերի միջոցով Նորայրին ոտքի են կանգնեցրել։ Հայաստան տեղափոխվելուց հետո 40 օր անց դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է եղբոր ինքնությունը։ «Երբ հայրս զոհվեց հատուկ առաջադրանք կատարելիս, ես 2 տարեկան էի։ Հորս զոհվելուց հետո Նարեկի ողբերգական մահը ծանր հարված էր առաջին հերթին մորս ու մեր ընտանիքին»,- ասում է նա։ 

Հայաստանում արցախցի բժիշկների մեծ մասն աշխատանքի են տեղավորվել տարբեր բժշկական հաստատություններում։ Այստեղ գործընկերներն ասում են՝ Արցախի ճանապարհն անցած նոր ու փորձառու բժիշկներն արդեն իսկ անելիք ունեն Հայաստանում։ Չնայած երիտասարդ տարիքին, Նորայրը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում՝ որպես վերակենդանացման բաժանմունքի բուժակ։

«Շնորհակալ եմ գործընկերներիս։ Նրանք այստեղ ինձ այնպես ջերմ ու հարազատորեն են դիմավորել, ու այնպիսի մոտեցում են ցուցաբերել, որ այդ միջավայրն ինձ օգնել է, որ հաղթահարեմ ինձ բաժին հասած փորձությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

 

Վրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված