Ռուսաստանը դատի է տվել Ուկրաինային երեք միլիարդ դոլար պարտքի հարցով
ՄիջազգայինՌուսաստանը փետրվարի 17-ին հայց է ներկայացրել Ուկրաինայի դեմ` պահանջելով 3 միլիարդ դոլար պարտքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պարտքը սուվերեն է:
Նրա խոսքով` հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ մի շարք անհաջող փորձեր են եղել Ուկրաինային կառուցողական երկխոսության բերելու հարցում: Սիլուանովը վստահեցրել է, որ դատը կլինի բաց և անկողմնակալ: Այն տեղի կունենա անգլիական դատարանում: