Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը գերազանցել է աշխարհի նախկին և Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին
Ուշադրության կենտրոնումԾանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային չորրորդ օրը հարթակ են դուր եկել 85 կգ և 94 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, 85 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձե Անդրանիկ Կարապետյանը (362 կգ), երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի նախկին և Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (360 կգ), բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Բաբակյանը (320 կգ):
94 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Աղասի Աղասյանը (355 կգ):
Փետրվարի 18-ին հարթակ դուրս կգան 105 կգ և 105 + կգ քաշային կարգ ունեցող մարզիկները: