Օբամեյանգը կմասնակցի հանդիպմանը. Տուխել
ՍպորտՊիեր-Էմերիկ Օբամեյանգը կխաղա «Պորտու» -ի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Եվրոպայի լիգայի առաջնության 1/16 եզրափակիչ խաղում, որը տեղի կունենա փետրվարի 18-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն կհանդիպի պորտուգալական «Պորտու» թիմի հետ:
«Երեկ Օբամեյանգը մարզվում էր առանց որևէ խնդիրների և կմասնակցի Պորտու»-ի դեմ հանդիպմանը, եթե այս օրերին մարզումների ընթացքում նրան անհանգստացնող ոչ մի բան չլինի: Բայց և այնպես, 3 ֆուտբոլիստներ վարակվել են: Ռոման Վայդենֆելերը, Իլկայ Գյունդողանը և Նուրի Շահինը հավանաբար չեն մասնակցի այսօրվա մարզմանը: Վերջին 3 ֆուտբոլիստների մասնակցությունը վաղվա հանդիպմանը խիստ կասկ ածի տակ է դրված և հավանաբար նրանք չեն մասնակցի «Պորտու» -ի դեմ խաղին» -ասաց Տուխելը:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիա» -ն, փետրվարի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00 -ին Եվրոպայի լիգայիառաջնության 1/16 -րդ եզրափակչում կխաղա պորտուգալական «Պորտու» թիմի հետ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: