15 հարց, որոնց պետք է պատասխանեն զույգերը նախքան ամուսնանալը
LifeԱյն զույգերը, որոնք չեն պատասխանել այս հարցերին, օրերից մի օր կարող են հայտնվել պայթյունավտանգ իրավիճակի կիզակետում` ավելի բարդ հետևանքներով, քան այն դեպքում, եթե նախօրոք չքննարկեն այս ամենը:
1. Մտածու՞մ ենք երեխաներ ունենալ, եթե այո, ապա ո՞վ է լինելու ընտանիքի հիմնական աշխատողը, և ո՞վ է տանը խնամելու երեխաներին:
2. Պատկերացում ունե՞նք մեզանից յուրաքանչյուրի ֆինանսական պարտավորությունների և նպատակների մասին, և արդյո՞ք համապատսասխանում են ապագայի մասին մեր պատկերացումները ու որտե՞ղ ենք կուտակելու մեր ֆինանսական միջոցները:
3. Քննարկե՞լ ենք` ով է զբաղվելու տան գործերով և ով է ղեկավարելու գործերը:
4. Ամեն ինչ պատմե՞լ ենք միմյանց մեր առողջության մասին` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական:
5. Բավականաչա՞փ նուրբ է իմ զուգընկերը ինձ հետ:
6. Կարո՞ղ ենք անկաշկանդ միասին քննարկել մեզ հուզող բոլոր հարցերը, վախերը:
7. Մեր ննջարանում հեռուսատացույց լինելու՞ է:
8. Իսկապես մենք լսո՞ւմ ենք միմյանց և ընդունո՞ւմ ենք գաղափարները և դժգոհությունները: