Քեյթ Միդլթոնը դարձել Է Աննա Ֆրեյդի անվան մանկական հոգեբանական կենտրոնի հովանավորը
ՀասարակությունՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը դարձել Է Աննա Ֆրեյդի անվան բարեգործական մանկական հոգեբանական կենտրոնի հովանավորը: Այդ մասին, ինչպեստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Աննա Ֆրեյդի անվան կենտրոնն զբաղվում Է երեխաների ու երիտասարդների հոգեկան առողջության խնդիրների ուսումնասիրությամբ եւ լուծմամբ, տրամադրում Է լայն սպեկտրի կլինիկական ծառայություններ, ինչպես նաեւ ուսումնագործնական պարապմունքներ Է անցկացնում մասնագետների համար:
Երեխաների հոգեկան առողջության եւ հուզական վիճակի թեման գտնվում Է դքսուհու հատուկ հսկողության ներքո: Տարիներ շարունակ Միդլթոնը ջանում Է հասարակայնության ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա:
Փետրվարի 17-ին որպես Huffington Post UK թերթի հրավիրված խմբագիր իր աշխատանքի շրջանակներում դքսուհին առաջին նյութն Է հրապարակել իր կողմից ստեղծված բլոգում, որը նվիրված Է այդ խնդրին: Ինչպես նշում Է Միդլթոնը, ծնողներից շատերը ամաչում են օգնության դիմել, երբ որեւիցե շեղում են նկատում երեխայի մոտ: Մինչդեռ երեխաների հոգեբանական եւ հոգեկան խնդիրների լուծումը կարեւոր Է ինչպես երեխայի, այնպես Էլ ողջ հասարակության համար: Չլուծված մանկական խնդիրները, որոնց մասին ընդունված չԷ խոսել հասարակության մեջ, լուրջ հետեւանքների են հասցնում հասուն տարիքում, ընդգծում Է Միդլթոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: