Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) կարող է որակազրկել եւ տուգանել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար։
«Կարող է լինել տուգանք եւ որակազրկում։ Հանձնաժողովում կորոշեն»,- Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդռահմանովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։MMA Junkie-ն հայտնել է, որ Արման Ծառուկյանը դեռ չի ստացել այդ մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի հոնորարը։ NSAC-ը արգելափակել է վճարումը մինչեւ տվյալ միջադեպի հետ կապված որոշում ընդունելը։
Օլիվեյրային հաղթելու շնորհիվ Արման Ծառուկյանը ստացել է չեմպիոնական մենամարտ անցկացնելու իրավունք։ Այս քաշային կարգում UFC չեմպիոնը ռուսաստանցի Իսլամ Մախաչեւն է։