Մասնագետ. Ծառերի վաղաժամ զանգվածային ծաղկման վտանգ Հայաստանում առայժմ չկա
ՀասարակությունՀայաստանում պտղատու ծառերի վաղաժամ զանգվածային ծաղկման վտանգ առայժմ չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պետական ոչ առեւտրական «Հողագործության գիտական կենտրոն» կազմակերպության փոխտնօրեն Ռոլանդ Ղազարյանը` պատասխանելով այն հարցին, թե այս օրերին Հայաստանի տարածքում տաք եղանակը պտղատու ծառերի համար հղի չէ՞ բացասական հետեւանքներով: Նրա խոսքով, ծառերն առայժմ առավելապես քնած վիճակում են, դրանց վրա բողբոջները դեռ չեն ուռել: Միաժամանակ Ղազարյանը նկատել է, որ փետրվարին որքան ցածր լինի ջերմաստիճանը, այնքան լավ: Չէ՞ որ մարտի եղանակը միշտ փոփոխական է լինում:
Նշենք, որ վաղը ցերեկը Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +15+18: Ջերմային ավելի բարձր ռեժիմ կնկատվի Տավուշի մարզում եւ Սյունիքի հովիտներում: Սակայն օդերեւութաբանների նախնական կանխատեսումների համաձայն, ուրբաթ օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, իսկ փետրվարի 20-ին եւ 22-ին տեղումներ են սպասվում: