Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 23-ին Երեւանի թիվ 92 դպրոցում ծեծկռտուք է եղել երեխաների միջեւ։ Ըստ տեղեկությունների՝ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխին հարվածներ ստանալու հետեւանքով։
Դպրոցի տնօրեն Ծովինար Մարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, թե քաշքշուկ է եղել, խփել են գլխին․
«Դրանից հետո գնացել են Ծիծեռնակաբերդ, իրենք հաշտվել են, հետ ենք եկել։ Դրանից հետո գիշերը երեխան գլխացավ է ունեցել, տարել են հիվանդանոց, նույն գիշերը ինքը տեղափոխվել է տուն, լավ է երեխան, որեւէ դժգոհություն չկա»։
Ըստ տնօրենի՝ քաշքշուկը տեղի է ունեցել դասամիջոցին․ «Մինչեւ հերթապահը վազել է համապատասխան տեղը, իրենք ցրվել են, դրանից հետո մենք իրենց հավաքել ենք, հաշտեցրել ենք, ոչ մի խնդիր չկա, երեխաները հաշտվել են»։
Ծովինար Մարդանյանը փոխանցեց, որ դասղեկը խոսել է տուժած երեխայի մոր հետ, ամեն ինչ նորմալ է, բայց դեռեւս երեխային չեն ուզում դպրոց ուղարկել։
Տնօրենը նաեւ ավելացրեց, որ երեխաները համադասարանցիներ չեն եղել, մեկը` 8֊րդ, մյուսը` 9֊րդ դասարանից են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live