ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնում կազմակերպվել է դուդուկի երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Միջոցառմանը հանդես են եկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն իր խոսքում ընդգծել է, որ Ցեղասպանությունը հայ ժողովրդի մեծ ցավն է, որն այսօրինակ միջոցառումներով դառնում է ընդհանուր և համամարդկային:
Իսկ դուդուկն ընտրվել է՝ որպես հայի հոգու խորքն արտացոլող յուրահատուկ գործիք և ներկայացվել հայկական մշակութային ժառանգության համատեքստում։