Համացանցում հայտնվել են Huawei սմարթֆոնի լուսանկարները՝ երեք խցիկներով
ՀասարակությունՀամացանցում հայտնվել են պաշտոնապես դեռ չներկայացված Huawei P9 սմարթֆոնի լուսանկարները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Slashgear-ին:
Ապագա առաջատար մոդելի տարբերիչ առանձնահատկությունը միանգամից երեք խցիկների առկայությունն Է, որոնցից երկուսը գտնվում են դարձերեսին: Երրորդ՝ ճակատային խցիկը հանդերձված Է 8-մեգափիքսելանոց սենսորով:
Լուսանկարներում պատկերված են հղկված մետաղե պատյանով մոդելներ՝ չորս գունավորմամբ. սպիտակ, սեւ-մոխրագույն, ոսկեգույն եւ վարդագույն:
Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ դիսփլեյի՝ 5,2 դյույմ անկյունագծով եւ Full HD լուծաչափով սարքը նաեւ կստանա Kir in 955 պրոցեսոր, 4 գիգաբայթ գործառնական հիշողություն եւ 2 900 միլիամպեր-ժամ ծավալով կուտակիչ:
Ինչպես սպասվում Է, չորս լրակազմով նոր մոդելը կներկայացնեն փետրվարին Բարսելոնի Mobile World Congress 2016 ցուցահանդեսում: