ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան
TVԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը քիչ առաջ տեսակցել է Ձերբակալվածների պահման վայրում գտնվող Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին։
«Սուրենին այստեղ բերել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ով անձամբ է հրահանգել բռնել Պետրոսյանին և տանել բաժին։ Այդ պահին Սուրեն Պետրոսյանը որևէ գործողություն չի իրականացրել։ Բացի այդ որևէ նախազգուշացնող բան չի եղել ոստիկանների կողմից։ Սա քաղաքական հրահանգ էր Սուրեն Պետրոսյանին մեկուսացնելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով՝ Սուրեն Պետրոսյանը շատ մարտական էր տրամադրված, նա ասել է, որ ոչինչ չի կարող իրեն ընկճել և խնդրել էիր ողջույնները փոխանցել ոսկեպարցիներին։
Մանրամասները՝ տեսանյութում։