35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին և ևս 20 անձանց երեկ երեկոյան բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունք։ Այնուհետև, սկսեցին ազատ արձակել բերման ենթարկվածներին, սակայն Սուրեն Պետրոսյանին չնայած նույնպես խոստացել էին մի քանի րոպեից բաց թողել՝ այդպես էլ ազատ չարձակեցին։ Հայտնի դարձավ, որ նրան «խուլիգանություն կատարելու կասկածանքով» են իբրև թե բերման ենթարկել, այնինչ կուսակցության անդամ Արթուր Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նման մեղադրանքն ուղղակի աբսուրդ է, որովհետև Պետրոսյանը որևէ գործողության չի մասնակցել, նույնիսկ «առերեւույթ» փաստ չկա։ 

Երկար ժամանակ քաղաքագետի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար։ Միայն մի քանի ժամ անց պարզվեց, որ Պետրոսյանին տարել են Երևան ու նա գտնվում է Էրեբունու ոստիկանական բաժանմունքի մեկուսարանում` Ձերբակալված անձանց պահման մեկուսարանում։ Մեզ հասած տեղեկություններով Պետրոսյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է Վարազդատ Հարությունյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի տեսակցել Պետրոսյանին, քանի որ գործում դեռեւս ներգրավված չէ։ «Որևէ պաշտպան այս պահին ներգրավված չէ։ Քննիչի որոշմամբ պիտի լինի, Սուրեն Պետրոսյանին դեռևս քննիչի մոտ չեն տարել, որպեսզի պաշտպանները կարողանան գնալ ու ներգրավվել։ Ըստ այդմ, հնարավոր չի ՁՎՊ մտնել, միայն պատգամավորներն այդ հնարավորությունն ունեն»,-ասաց Հարությունյանը։ 

ԱԺ պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանն այսօր առավոտյան այցելել էին Պետրոսյանին։ Մեզ հետ զրույցում Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Սուրեն Պետրոսյանի տրամադրությունը երկակի էր։ «Մի կողմից իր համար սպասելի էր, որ իր նկատմամբ կարող էր նման միջոցներ իշխանությունը ձեռնարկել և ապօրինի ձերբակալության տանել և դրան պատրաստ էր։ Եվ բնականաբար, այդ տեսանկյունից ավելի հանգիստ էր։ Բայց մյուս կողմից անհանգիստ է այն տեսանկյունից, որ ընդհանուր գործընթացներից իրեն փորձում են մեկուսացնել, իսկ ինքն ամեն գնով փորձում էր լինել այնտեղ, որտեղ համարում էր, որ իր կարիքը կա, այսինքն, այս դեպքում Տավուշում։ Շատ դժվար է ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, որովհետև մի կողմից առհասարակ որևէ հիմք չկար նրան ձերբակալելու՝ դեռ չեմ խոսում նրան բերման ենթարկելու մասին, որովհետև այն, ինչ մասին խոսում են և ինչ հիմքով նրան ձերբակալել են, նա դրա հետ որևէ առնչություն չուներ։ Խոսքը տարբերի օրերի, տարբեր միջադեպերի մասին էր, որտեղ ինքը կամ ներկա չէր եղել կամ առհասարակ բավականին հեռու էր գտնվել։ Մյուս կողմից, քանի որ այս իշխանության հանցավոր վարքագիծը բոլորին է հայտնի, իհարկե դժվար է ասել, թե հետագայում այս գործն ինչ ընթացք կունենա»,-ասաց Աբրահամյանը։ Հարցին, արդյոք սա կարո՞ղ ենք բնորոշել որպես քաղաքական հետապնդում, պատգամավորն ասաց, որ ակնհայտ է, որ հիմք չկար Պետրոսյանին բերման ենթարկելու և այս իմաստով հասկանալի է, որ իշխանությունը փորձում է նրան ուղղակի դուրս բերել տարածքից՝ հասկանալով, որ առաջին իսկ օրվանից նա մեծ ակտիվություն է դրսևորել իր ներկայությամբ Ոսկեպարում, Կիրանցում: Ուստի բնական է, որ այս ամեն ինչի հիմքում քաղաքական էլեմենտն է։

«Չեմ կարող ասել, թե փաստաթղթային առումով իրեն ինչ են ներկայացրել, համենայնդեպս փորձել է ծանոթանալ, թե կոնկրետ ինչ հիմքով և ինչի համար է նա այս պահին ձերբակալված, որոշակի դրույթներ նրան ներկայացրել են, թե ինչի մասին է խոսքը, բայց քանի որ դրանք որոշակի իրավական տերմինաբանություն են, կխուսափեմ դրանք ներկայացնել։ Բայց Սուրեն Պետրոսյանը մեզ ասաց, որ այն, ինչ իրեն ներկայացրել են՝ ինքը դրա հետ բացարձակապես առնչություն չի ունեցել և շատ զարմացած էր, որ հենց այդ հիմքով են իրեն ձերբակալել։ Ինչ վերաբերում է փաստաբանի հետ կապված թեմային, ես ինքս փոխանցել եմ փաստաբանի պատրաստակամության մասին, նշել եմ` եթե հանկարծ նրան տանեն Քննչական, այսինքն, իրադարձությունները եթե այդ հունով ընթանան, համապատասխան հեռախոսահամար էլ եմ փոխանցել, որովհետև համաձայն ընթացակարգի, նա կարող է օգտվել փաստաբանի ծառայությունից և այս դեպքում առանց պաշտպանի ցուցմունք չտա։ Այսինքն, այս դեպքում ինքը գիտի, թե ինչպես պիտի վարվի և գիտի, թե ում պետք է զանգի»,-ասաց Տիգրան Աբրահամայնը։ 

Արցախի նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանին ՁՊՎ-ում այցելած պատգամավորներից տեղակացա, որ ո՛չ ձերբակալումն իրականացրած մարմինը՝ ոստիկանությունը, ո՛չ էլ որոշումը կայացրած քննիչը նրան չեն տրամադրել ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերի՝ արձանագրության ու որոշման պատճենները, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ դրանք ձերբակալվածին հանձնելը պարտադիր է։ Առերևույթ առկա են նաև այլ դատավարական խախտումներ (փաստաբանի իրավունք, իր իրավունքների մասին ծանուցվելու իրավունք և այլն)»։ 

Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով
Ամենադիտված