Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքող բազմաթիվ քաղաքացիների, բիրտ ուժի կիրառմամբ, ժամեր առաջ բերման էին ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, սակայն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին հրաժարվել են ազատ արձակել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ Արթուր Հայրապետյանը «Հրապարակին» տեղեկացրել էր․
«Հայտարարեցին, որ Սուրեն Պետրոսյանին ազատ չեն արձակելու՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով»։