Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) Հայաստանի համար առաջին մեդալն է ապահովել Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
Հայ բռնցքամարտիկը երկրորդ հաղթանակը տարավ աշխարհամասի առաջնությունում՝ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիայի նկատմամբ: Մանասյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Լուսինե Գևորգյանը (48 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ) և Էլիդա Քոչարյանն էլ (60 կգ) մեկնարկային մենամարտերում պարտվել են և ավարտել պայքարը: