Բելգիայում ծայրահեղականները ծրագրում Էին ահաբեկչություն կազմակերպել ատոմակայանում
ՄիջազգայինԱհաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվողները գաղտնի հսկողություն են իրականացրել Բելգիայի ատոմային ճյուղի հետազոտման եւ զարգացման ծրագրի ղեկավարի նկատմամբ եւ ծրագրում Էին ահաբեկչական գործողություն կազմակերպել ատոմային Էլեկտրակայանում: Ինչպես փետրվարի 17-ին հաղորդել Է Le Dernier թերթը, Բելգիայում օպերատիվ աշխատողները «տասնյակ ժամերի հասնող» տեսագրություն են հայտնաբերել այն բնակարաններից մեկում, որտեղ խուզարկություն Է կատարվել, սակայն սկզբում մեծ նշանակություն չեն տվել տեսագրություններին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ տեսագրությունը գտնվել Է անցյալ տարվա դեկտեմբերին զանգվածային հակաահաբեկչական շրջայցերի ընթացքում, որոնք կազմակերպվել Էին Ֆրանսիայի արդի պատմության մեջ մի շարք խոշորագույն ահաբեկչական գործողություններից հետո, որոնք Փարիզում իրականացվեցին նոյեմբերի 13-ին: Թերթն ըստ որում չի հայտնում ծրագրի ղեկավարի անունը՝ ճշտելով, որ բարձրաստիճան գիտաշխատողի բնակարանը գտնվում Է երկրի ֆլամանդական տարածաշրջանում:
Le Dernier-ի տեղեկություններով՝ ոստիկանությունն առայժմ չի կարողացել պարզել նրանց ինքնությունն, ովքեր իրականացրել են լրտեսումը: Քննիչները սոսկ պարզել են, որ անհայտ անձինք խցիկը թաքցնում Էին բելգիացի գիտնականի տան դիմացի թփերում եւ այն վերցնում Էին գիշերը: Առայժ անորոշ Է մնում եւ այն, թե երբ Է իրականացվել նկարահանումը. Փարիզի ահաբեկչական գործողություններից առաջ, թե հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: