ԱՄՆ-ի 17 նահանգների իշխանությունները համատեղ են զարգացնելու «կանաչ» Էներգետիկան եւ տրանսպորտը
ՄիջազգայինԱՄՆ-ի 17 նահանգների նահանգապետերը պլանավորում են համատեղ զարգացնել Էկոլոգիապես մաքուր Էներգետիկան եւ տրանսպորտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրանց կողմից ստորագրված հռչակագրում:
Նահանգների իշխանությունները, որոնց տարածքում միագումար ապրում Է շուրջ 127 մլն մարդ կամ ԱՄՆ-ի բնակչության մոտավորապես 40 տոկոսը, կամավոր ստանձնում են ավելի կատարելագործված եւ խնայողական Էլեկտրացանցեր ստեղծելու, «կանաչ» Էներգետիկան զարգացնելու, ինչպես նաեւ այնպիսի տրանսպորտ ձեռք բերելու պարտավորություններ, որն ավելի քիչ վնաս կհասցներ շրջակա միջավայրին: Բացի այդ, նրանք ձգտելու են հասնել այն բանին, որ համերկրային կառավարությունն ավելի մեծ ծավալի միջոցներ հատկացնի այն հետազոտություններին, որոնք վերաբերում են Էներգիայի վերականգնող աղբյուրներին:
Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Այովայի, Վաշինգտոնի, Վերմոնտի, Վիրջինիայի, Հավայիի, Դելավերի, Կալիֆոռնիայի, Կոննեկտիկուտի, Մասաչուսեթսի, Մինեսոտայի, Միչիգանի, Նեւադայի, Նյու Հեմփշիրի, Նյու Յորքի, Օրեգոնի, Փենսիլվանիայի եւ Ռոդ Այլենդի նահանգները: Ծրագրին նահանգապետեր են մասնակցում ինչպես Դեմոկրատական, այնպես Էլ Հանրապետական կուսակցությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: