Թրամփը պատասխանել Է Օբամայի քննադատությանը
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել Է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբամայի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Politico-ին:
Կալիֆոռնիայում հանդես գալով ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ Օբաման հայտարարել Է, թե չԷր ցանկանա, որ Թրամփը դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ: «Դա ոչ ռեալիթի-շոու Է, ոչ Էլ շուկայավարություն: Դա գովազդ չԷ: Ես կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք Է»,-ասել Է դեմոկրատ նախագահը, որը հաջորդ տարվա հունվարին թողնում Է իր պաշտոնը:
«Նախագահի պաշտոնում նրա աշխատանքը նողկալի Է: Նայեցեք մեր բյուջեներին, մեր ծախսերին: Մենք չենք կարողանում գլուխ հանել «Իսլամական պետությունից»: Օբամայի առողջապահության բարեփոխումը պարզապես ահավոր Է: Ժամանակն Է վերջ դնել դրան»,-հայտարարել Է Թրամփը:
Հանրապետական գործարարը հավելել Է, որ ԱՄՆ-ի սահմաններն սկսել են նմանվել «շվեյցարական պանրին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: