ԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել Կարապետյան Կարող են շատերին ձերբակալել, բայց ամեն ինչի համար պատասխան են տալու․ Սամվել Կարապետյան Մենք չենք պարտվել․ հանձնել են Լաչինի և Քելբաջարի շրջանները․ Սամվել Կարապետյան Եթե նա այն ժամանակ հեռանար, այսօր մենք կունենայինք հայկական Արցախ․ Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Խաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանում Արի՛ ընտրության, կառուցի՛ր ուժեղ պետություն և ապահով ապագա ՀՀ-ի դեմ դիվերսիա իրականացնողն առաջին հերթին այս իշխանությունն է 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին


Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ.

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:

Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):

Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live


Դարեր շարունակ Եկեղեցին պաշտպանել է հայերին․ այսօր մենք պետք է պաշտպանենք Եկեղեցին․ Արսեն ԳրիգորյանԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել ԿարապետյանՀայաստանի վերելքը սկսվում է հիմաԿարող են շատերին ձերբակալել, բայց ամեն ինչի համար պատասխան են տալու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք պարտվել․ հանձնել են Լաչինի և Քելբաջարի շրջանները․ Սամվել Կարապետյան Դատապարտում եմ քաղաքական ուժերի դեմ իրականացվող բռնությունները. Էդմոն ՄարուքյանԵթե նա այն ժամանակ հեռանար, այսօր մենք կունենայինք հայկական Արցախ․ Սամվել ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Դեբեդի ջրհեղեղից հետո շուրջ երկու տարի անօթևան մնացած այս ընտանիքի ձայնը քարոզարշավի աղմուկի մեջ դժվար կարող է լսվել. Մենուա ՍողոմոնյանՓոփոխության հանրահավաքի երգը Էն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա, Ադրբեջանի պահանջների տակ են իրենք ստորագրել. ՄարուքյանՓաշինյանին ձեռնտու է, որ ադրբեջանցիներ ապրեն Հայաստանում, ընտրող կունենա. Ավետիք ՉալաբյանՊարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքիցԴու արժանի՛ ես փոփոխության. Սամվել ԿարապետյանԽաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանումՖասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցելԱրի՛ ընտրության, կառուցի՛ր ուժեղ պետություն և ապահով ապագա Տնտեսությունը հնարավոր չէ՛ զարգացնել, եթե չգիտես տնտեսագիտություն. Սամվել Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ավան վարչական շրջանումՀՀ-ի դեմ դիվերսիա իրականացնողն առաջին հերթին այս իշխանությունն է 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակիԵկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբՀուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ նշանակություն կունենան ներկայիս ընտրությունները Հայաստանի համարԵթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Հայաստանում խաղաղության ամենամեծ թշնամին ՔՊ-ն էՓորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանՄինչ բոլորը զբաղված են Հ1-յան երկօրյա բանավեճերով, գործընթացներ են տեղի ունենում «թիկունքում». Աննա ԿոստանյանՍա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է․ փաստաբան Փորձում են այս կերպ լռեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահորդներին Քաղաքականությունը ցանկությունների մրցույթ չէ, այլ իրական հնարավորությունների և հետևանքների հաշվարկ․ Մհեր ԱվետիսյանՓոփոխության Մեծ Հանրահավաք հունիսի 3-ինՌուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ«Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցումՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել Նախընտրական այս շրջանն ընդամենը դրոշմում է ՔՊ-ի ստախոսությունը, հանցավոր անգործությունն ու թշնամnւթյունը հայ ժողովրդի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին Հունիսի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՀայտնի ցիտրուսային միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է երիկամների հիվանդություններիցՀունիսի 3-ին, 4-ին և 9-ին գազ չի լինելուԽաղաղության համաձայնագիրը համարում ենք կեղծ և այն պետք է վերաբանակցել․ Կարպիս ՓաշոյանՓոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին. Ուժեղ ՀայաստանԽոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ
Ամենադիտված