Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Սուրեն Շահվերդյանը: Նա հայտնել է, որ ապրիլի 6-ին Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վահագն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսագրություն է հրապարակել, որում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցվում, անհիմն մեղադրանքներ ներկայացվում, սակայն դրանից բացի՝ Սիմոնյանը նաև զանգահարել է իր անձնական, Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հեռախոսահամարներին և սպառնալիքներ հնչեցրել:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին։ Սուրեն Շահվերդյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live