Բլեք Չայնայի ազդեցությունը. Ռոբ Քարդաշյանը նկատելիորեն նիհարել է
LifeԲլեք Չայնան միանշանակ դրական է ազդում Ռոբ Քարդաշյանի վրա: Տղան երկու տարի է տառապում էր ճարպակալումով ու ոչինչ չէր անում այդ խնդրից ազատվելու համար: Իսկ 27-ամյա Չայնայի հետ երկու ամիս հարաբերությունների ընթացքում Ռոբը սկսել է մարզասրահ հաճախել, ինչն արդեն նկատելի է նրա կազմվածքի վրա: Սիրահարներին պապարացիները «բռնացրել են» այն պահին, երբ նրանք դուրս էին գալիս ավտոկայանատեղիից, իսկ Ռոբն էլ մոտենում էր այն ավտոմեքենային, որը աղջիկն էր վարում:




Նշենք, որ Սիրահարների օրը Քիմ Քարդաշյանի եղբայր Ռոբը որոշել էր շքեղ նվեր անել իր ընկերուհուն:
Նվերի մասին աղջիկը հենց ինքն է պատմել՝ սոցցանցում հրապարակելով մի տեսագրություն, որտեղ ցույց է տալիս այն հսկայական նկարը, որը Ռոբն իրեն է նվիրել: Ռոբը այդ նկարի համար 35 հազար դոլար է վճարել: Այդ գինը պայմանավորված է նրանով, որ նկարի վրա Ջոն Լեջենդի երգի բառերը ադամանդյա փոշով են պատված:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net