Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ


Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկու օր առաջ ԱԱԾ-ն պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումների, անհավասար բաշխման մասին տեղեկությունների հիմքով խուզարկության էր մտել առողջապահության նախարարություն, պետական առողջապահական գործակալություն (ՊԱԳ) և «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որի անունը շարունակում է կապվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Թերևս դա է պատճառը, որ այսօր այդ ամենի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն իր կշտամբանքն ուղղեց հենց Ավանեսյանին՝ նշելով, որ սա ուղղակի կատաստրոֆա է, մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրա մասին։

Ըստ Փաշինյանի՝ այս ամենի մեղավորներն այլևս չպետք է աշխատեն։ 

Արդյո՞ք պաշտոնանկ կարվի Ավանեսյանը, եթե հաշվի առնենք, որ նախարարության շուրջ սա առաջին խոսակցությունը չէ․ նախարարությունն այլ «չեպեներ» էլ ունի, որոնց համար պատասխանատվության են ենթարկվել այլ մարդիկ։  Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է փորձագետ Բաբկեն Պիպոյանի հետ։

Պիպոյանի խոսքով՝ օրինաչափ կլիներ, երբ Ավանեսյանը դեռ վաղուց հեռացած լիներ պաշտոնից, քանի որ առողջապահական համակարգում եղած բազմաթիվ խնդիրների պատասխանատուն հենց ինքն է եղել, բայց մեղավոր է կարգվել որևէ մեկը, և այդպես հարցը փակվել է։

«Այսինքն՝ համակարգում տիրող խնդրի համար նախարարը պատասխանատվություն չի կրում, եթե ինքն է բացահայտել խնդիրը և լուծել է այն։ Բայց երբ կողմնակի միջամտությամբ է խնդիրը բացահայտվում, դրա կրողն արդեն նախարարն է»,- նշեց Պիպոյանը։

Որպես օրինակ փորձագետը հիշեցրեց Մարտունի ԲԿ-ի շուրջ առաջացած աղմուկը և դրանից հետո առողջապահության փոխնախարարի՝ աշխատանքից ազատումը, ինչը հենց այդ դեպքի հետ էր կապված։

«Բայց չէ՞ որ այդ խնդիրը պետք է հենց նախարարը բացահայտեր, այլ ոչ թե մամուլից պարզ դառնար, որ նորաբաց հիվանդանոցը չի գործում։ Այսինքն՝ եթե նախարարությունը մոնիթորինգ աներ, հասկանար, որ սահմանված ժամկետում չի հասցնում բացել հիվանդանոցը, և այդ պատճառով պատասխանատու փոխնախարարն ազատվեր աշխատանքից, հասկանալի կլիներ։ Բայց երբ դու գնում, բացում ես հիվանդանոցը, ինքդ մնում ես քո ասածի տակ, էդ դեպքում պատասխանատվությունը կրում ես դու։ Բայց մենք տեսանք, որ պատասխանատվությունն այլ անձ կրեց, եթե հետևենք հասանելի տեղեկություններին»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է «Ուիգմորի» շուրջ եղած աղմուկին, ապա Պիպոյանի խոսքով, հասկանալի է, որ այդ ԲԿ-ի հետ կապված ցանկացած հարց քննարկվում է նախարարի հետ, քանի որ դրա շուրջ մեծ աղմուկ կա, ու ամեն բացթողում կապվելու է հենց Ավանեսյանի անվան հետ։ «Դա էլեմենտար բան է, որ պետք է հասկանալ»,- նշեց փորձագետը։

Պիպոյանի դիտարկմամբ՝ հիմա ամբողջ գործադիրը տրամաբանական շղթաներից կտրված է, քանի որ պատասխանատու պաշտոնյան աշխատանքից ազատվում է միայն այն դեպքում, երբ սկսում է քրեական գործով անցնել, թեև օրենքը չի ենթադրում, որ պաշտոնյայի՝ աշխատանքից ազատման համար պետք է քրգործեր լինեն։

«Մեզ մոտ մեղավորներին փնտրել ու գտնելու փոխարեն նշանակում են մեղավորներ։ Վաղուց անցել ենք մենք շղթան, որ վերին օղակը պետք է պատասխանատվության ենթարկվեր»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Փորձագետը հստակ չգիտի՝ այս անգա՞մ էլ մեղավորությունն «ուրիշի վրա բարդելու պրիյոմը» կգործի, թե՞ կլինեն հստակ հետևանքներ։

«Երբ որոշում ընդունողները տեսնեն, որ հանրությունն ամեն ինչ հասկանում է ու տեսնում է, որ հերթական անգամ մեղավորներ են կարգվում, այդ ժամանակ կսկսեն իրական մեղավորներին գտնել ու պատժել»,- ամփոփեց խոսքը Բաբկեն Պիպոյանը։

Նարե Գնունի

Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինՀորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիս ԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Էռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումը
Ամենադիտված