Դիարբեքիրում թուրք զինվոր է զոհվել
Ուշադրության կենտրոնումԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ ամիսներ շարունակ թուրքական ուժային կառույցները գործողություններ են իրականացնում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ, նոր բախման հետևանքով երեք թուրք զինվոր է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:
Վիրավոր զինվորները տեղափոխվել են Դիրաբեքիրի հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Նրանցից մեկի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել:
Թուրքական զինուժի և քուրդ զինյալների բախման հետևանքով զոհվել է նաև PKK-ի մեկ մարտիկ: