ԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել Կարապետյան Կարող են շատերին ձերբակալել, բայց ամեն ինչի համար պատասխան են տալու․ Սամվել Կարապետյան Մենք չենք պարտվել․ հանձնել են Լաչինի և Քելբաջարի շրջանները․ Սամվել Կարապետյան Եթե նա այն ժամանակ հեռանար, այսօր մենք կունենայինք հայկական Արցախ․ Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Խաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանում Արի՛ ընտրության, կառուցի՛ր ուժեղ պետություն և ապահով ապագա ՀՀ-ի դեմ դիվերսիա իրականացնողն առաջին հերթին այս իշխանությունն է 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին


Սամվել Վարդանյանին հարցաքննում են, հնարավոր է՝ մեղադրանք ներկայացնեն, բայց ոչ՝ խոշտանգողներին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՔՊ-ական պատգամավորի հետ ավտոբուսում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի հետ այս պահին քննչական գործողություններ են կատարվում։ MediaHub-ի այս տեղեկությունը հաստատեց Վարդանյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս պահին Քննչական կոմիտեում մյուս պաշտպան Վարազդատ Հարությունյանը մասնակցում է Սամվել Վարդանյանի հետ կատարվող քննչական գործողություններին, իսկ ինքն էլ Վարդանյանին խոշտանգելու առթիվ հանցագործության մասին հաղորդումն է պատրաստում, որ դիմի դատախազություն։ 

Նշենք, որ քիչ առաջ MediaHub-ը հայտնել էր, որ ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ դատախազությունը քաղաքացուն ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից խոշտանգելու փաստի առթիվ որևէ վարույթ չեն նախաձեռնել։

«Իմ գործընկեր Վարազդատ Հարությունյանը մասնակցում է այդ գործողություններին, մենք չտեղեկացանք, որ հարուցվել է քրեական վարույթ երեկվա մեր մամուլի ասուլիսի, այլ հաղորդումների հիման վրա, ուստի այսօր ինքներս հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ մինչև կեսօր իրենք այդ հաղորդումը կներկայացնեն։

Նա նաև նշեց, որ այս պահին Սամվել Վարդանյանը հարցաքննության է ենթարկվում, որից հետո, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կներկայացվի։ 

-Մեղադրանք՝ Սամվել Վարդանյանի՞ն, թե՞ նրան խոշտանգողներին։ 

-Չէ, բնականաբար, Սամվել Վարդանյանին․ քաղաքական իշխանության կողմից կազմակերպված խոշտանգումների դեպքում խոշտանգողներին մեղադրանք չի ներկայացվում, սովորաբար, դա է դաժան իրականությունը։ Ես միայն փաստեր ներկայացնեմ, որ այս պահին իրականացվում է հարցաքննություն, որից հետո, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կներկայացվի Սամվել Վարդանյանին։ Հիշեցնեմ, որ քրեական վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով, որը կալանավորական հոդված չէ, այսինքն՝ այդ հոդվածով կալանքը որպես խափանման միջոց կիրառվել չի կարող, բայց մենք չգիտենք՝ դատախազությունն ինչպիսի մեղադրանք կներկայացնի։

-Իսկ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասով որևէ գործողություն կատարվե՞լ է։ 

-Ոչ, նրա նկատմամբ խոշտանգման դեպքում քննչական գործողություն չի կարող կատարվել այն պարզ պատճառով, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Բայց մենք գտնում ենք, որ մեր հաղորդումը բավարար էր, ու բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, երբ ընդդիմադիրների նկատմամբ մամուլի հաղորդագրություններով քրեական վարույթներ են նախաձեռնվել, բայց այս դեպքով չի նախաձեռնվել։ Մինչդեռ, մենք կարծում ենք, որ սա այն դեպքն էր, որ պետք է քրեական վարույթ նախաձեռնվեր կայծակնային արագությամբ։ Բայց երեկ ամբողջ օրվա ընթացքում չի նախաձեռնվել։ 

-Իսկ դատաբժշկական փորձաքննության դիմելո՞ւ է։ 

-Փորձաքննությունը կատարվել է, վնասվածքներն արձանագրվել են։ Բայց դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել էր ավտոբուսի միջադեպով, որով ինքը որևէ վնասվածք չի ստացել, պարզապես համընկել է խոշտանգման դեպքը փորձաքննության ժամկետի հետ։

Վահե Մակարյան

 



Թափուր տեղեր, գործազուրկ շրջանավարտներ, ցածր միավորներ, սա է մեր կրթության պատկերը․ Ատոմ ՄխիթարյանԴարեր շարունակ Եկեղեցին պաշտպանել է հայերին․ այսօր մենք պետք է պաշտպանենք Եկեղեցին․ Արսեն ԳրիգորյանԶՊՄԿ-ի դերը ժամանակակից Հայաստանում Ինձ պետք է բիզնեսմենների օգնությունը, որպեսզի ստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ․ Սամվել ԿարապետյանՀայաստանի վերելքը սկսվում է հիմաԿարող են շատերին ձերբակալել, բայց ամեն ինչի համար պատասխան են տալու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք պարտվել․ հանձնել են Լաչինի և Քելբաջարի շրջանները․ Սամվել Կարապետյան Դատապարտում եմ քաղաքական ուժերի դեմ իրականացվող բռնությունները. Էդմոն ՄարուքյանԵթե նա այն ժամանակ հեռանար, այսօր մենք կունենայինք հայկական Արցախ․ Սամվել ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Դեբեդի ջրհեղեղից հետո շուրջ երկու տարի անօթևան մնացած այս ընտանիքի ձայնը քարոզարշավի աղմուկի մեջ դժվար կարող է լսվել. Մենուա ՍողոմոնյանՓոփոխության հանրահավաքի երգը Էն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա, Ադրբեջանի պահանջների տակ են իրենք ստորագրել. ՄարուքյանՓաշինյանին ձեռնտու է, որ ադրբեջանցիներ ապրեն Հայաստանում, ընտրող կունենա. Ավետիք ՉալաբյանՊարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքիցԴու արժանի՛ ես փոփոխության. Սամվել ԿարապետյանԽաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանումՖասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցելԱրի՛ ընտրության, կառուցի՛ր ուժեղ պետություն և ապահով ապագա Տնտեսությունը հնարավոր չէ՛ զարգացնել, եթե չգիտես տնտեսագիտություն. Սամվել Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ավան վարչական շրջանումՀՀ-ի դեմ դիվերսիա իրականացնողն առաջին հերթին այս իշխանությունն է 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակիԵկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբՀուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ նշանակություն կունենան ներկայիս ընտրությունները Հայաստանի համարԵթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Հայաստանում խաղաղության ամենամեծ թշնամին ՔՊ-ն էՓորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանՄինչ բոլորը զբաղված են Հ1-յան երկօրյա բանավեճերով, գործընթացներ են տեղի ունենում «թիկունքում». Աննա ԿոստանյանՍա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է․ փաստաբան Փորձում են այս կերպ լռեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահորդներին Քաղաքականությունը ցանկությունների մրցույթ չէ, այլ իրական հնարավորությունների և հետևանքների հաշվարկ․ Մհեր ԱվետիսյանՓոփոխության Մեծ Հանրահավաք հունիսի 3-ինՌուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ«Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցումՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել Նախընտրական այս շրջանն ընդամենը դրոշմում է ՔՊ-ի ստախոսությունը, հանցավոր անգործությունն ու թշնամnւթյունը հայ ժողովրդի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին Հունիսի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՀայտնի ցիտրուսային միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է երիկամների հիվանդություններիցՀունիսի 3-ին, 4-ին և 9-ին գազ չի լինելուԽաղաղության համաձայնագիրը համարում ենք կեղծ և այն պետք է վերաբանակցել․ Կարպիս ՓաշոյանՓոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված