Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ
ՄիջազգայինՈւկրաինայի էկոլոգիայի նախարար Իգոր Շևչենկոն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակվելու մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:
«Եվս մեկ մերիտոկրատ է նշանակվել Ուկրաինայի ղեկավար պաշտոնում: Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետն է», - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Սաակաշվիլիին այդ պաշտոնում նշանակելու առաջարկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ներկայացրել էր Ուկրաինայի նախարարների կաբինետը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաակաշվիլին ռուսներին առաջարկել էր հեռանալ Ղրիմից և թերակղզին փոխանցել Ուկրաինային: