Վախճանվել Է ամերիկացի դերասան Ջորջ Գեյնսը, որը խաղացել Է «Ոստիկանական ակադեմիայում»
Life98 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի դերասան Ջորջ Գեյնսը, որը հայտնի Է «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմերի շարքում կոմիսար Լասարդի դերով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times հրատարակությանը, դերասանի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել Է նրա դուստրը՝ Գեյնս Ֆալկոն Բրաունը:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ Ջորջ Գեյնսը մահացել Է փետրվարի 15-ին Նորթ Բենդ քաղաքում (Վաշինգտոնի նահանգ) իր դստեր տանը:
Նա 1960-1970 թվականներին նկարահանվել Է բազմաթիվ հեռուստասերիալներում, նաեւ հայտնի Է «Թութսի» ֆիլմում խաղացած դերով: Կինոյից դերասանը հեռացել Է 2003 թվականին: Նրա կարիերայում վերջին ֆիլմը դարձել Է «Նորապսակները» կատակերգությունը:
Վաստակած հանգստի անցնելուց հետո նա բնակություն Է հաստատել Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիայի նահանգ), իսկ հետո տեղափոխվել Է իր դեստեր տուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: