Հոգատար կինը կարող է ամուսնուն փրկել դեպրեսիայից
LifeԱմերիկյան հոգեբանների վերջին ուսումնասիրությունն ապացուցել է, որ ծնողների միջեւ լավ փոխհարաբերություններն օգտակար են երեխաների համար:
Ըստ Meddaily-ի, գիտնականները կարծում են, որ ծնողները պետք է հետեւեն իրենց երեխաների զգացմունքային վիճակին: Եթե ծնողներից մեկը դեպրեսիայի մեջ է, դժվար թե նկատի երեխայի խնդիրները: Դեպրեսիայի մեջ գտնվող ամուսնու կողքին գտնվող կնոջ հոգատար վերաբերմունքը թույլ է տալիս նրան լավ հայր մնալ: Նման հոր հարաբերությունը երեխաների հետ բարելավվում է: Իր հերթին, եթե կինն է դեպրեսիայի մեջ, ապա արդյունքը կլինի հակառակը՝ բացասական, նույնիսկ զուգընկերոջ հետ լավ հարաբերությունների առկայութան պարագայում: