Դանակահարություն Երևանում. երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունԵրևանում այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի է ունեցել դանակահարություն, որի հետևանքով 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ի այս հաստատեցին ոստիկանությունից:
Նշենք, որ երիտասարդները մարմնի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նրանք ի վիճակի չեն եղել դեպքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:
Երիտասարդները Երեւանի բնակիչներ են: