Բաքվում աղջիկ ծնվելու պատճառով ամուսինը տանից վռնդել է կնոջը
ՀասարակությունԲաքվում ամուսինը երիտասարդ կնոջը տանից վռնդել է աղջիկ երեխա ծննդաբերելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կինը xezerxeber.com-ին պատմել է, որ ամուսինը աղջիկ երեխայի ծննունդն իր համար ամոթալի եւ «նամուսին բիծ» համարելով է տանից վռնդել: Այժմ երիտասարդ կինը փոքր երեխայի հետ հայտնվել է փողոցում:
Կինը հայտնել է, թե հղիության շրջանում բժիշկները հավատացրել են, որ տղա է ունենալու, սակայն ծննդաբերությունը մոտենալու օրերին, երբ հայտնի է դարձել, որ աղջիկ է ծնվելու, իր կյանքն անտանելի է դարձել: Ամուսինը նրան տանից վռնդել է երեխայի 40 օրը չլրացած:
Ներկայում նրան տեղավորել են Բաքվի ապաստարաններից մեկում, սակայն, կինը չի կարողանում երեխայի հորից ալիմենտ պահանջել՝ ամուսնությունը գրանցված չլինելու պատճառով: