Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։
Կիսաեզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների եւ աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։
Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։