Իսլանդիայում փետրվարի 17-ը նշվում է որպես Կանանց օր
BlogԱնի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
19-րդ դարից ի վեր Իսլանդիայում փետրվարի 17-ը նշվում է որպես Կանանց օր: Այս օրն իսլանդացի տղամարդիկ փորձում են ամեն կերպ օգնել իրենց կանանց, ազատել նրանց տնային գործերից:
Տոնի անբաժանելի մասն են ծաղիկները և հատուկ սրտաձև տորթերը: Այս տորթերի բաղադրատոմսն ամեն տարի ընտրում է հատուկ հանձնաժողովը և ուղարկում դրանք հրուշակեղեն արտադրող բոլոր ընկերություններին:
Անհրաժեշտ է նշել նաև, որ աշխարհում գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ 2013թ. զեկույցի համաձայն՝ 136 երկրներից ամենաքիչ խնդիրներ կան հենց Իսլանդիայում: