ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»


ԱԺ պատգամավորները եռօրյա այցով եղել են Սյունիքի մարզում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերին ու մարզի խնդիրներին. եղել են նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Հասարակություն

Եռօրյա աշխատանքային այցով` ապրիլի 3-5-ը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանն ու Սերգեյ Բագրատյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Կարեն Համբարձումյանը գործուղվել են Սյունիքի մարզ: Այցն իրականացվել է ՄԱԶԾ «Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:

Առաջին հանդիպումը եղել է Կապան քաղաքում՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքների ղեկավարների հետ:

«Սա մարզային առաջին այցն է, որի ընթացքում նպատակ ունենք վեր հանել առկա օրենսդրական խնդիրները, ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը»,- հանդիպման ընթացքում ասել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու հավելել, որ իր ղեկավարած հանձնաժողովն ամենաքիչ քաղաքականացվածն է. «Հարցերի շրջանակն այնպիսին է, որտեղ քաղաքական տարաձայնություններն ամենացածր մակարդակի վրա են, ուստի ակնկալում ենք կառուցողական քննարկում ունենալ»:

Օրենսդիրի ներկայացուցիչներին ողջույնի խոսքով դիմել է նաեւ Սյունիքի մարզպետը: Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին մարզ այցելելու համար՝ նշելով, որ հանձնաժողովի գործունեության ոլորտում այնպիսի գործառույթներ են, որոնք կենսական նշանակություն ունեն ՏԻՄ-երի համար:

«Այս ձեւաչափով հանդիպումը շատ կարեւոր է, որովհետեւ բոլոր կողմերին հուզող ու հետաքրքրող թեմաներ կան, որոնք լուծումներ կարող են ստանալ միայն քննարկումների ու հարցուպատասխանի շնորհիվ»,- կարեւորելով հանդիպումը՝ ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանն էլ ՏԻՄ-երի ներկայացուցիչներին հայտնել է, որ պատգամավորական լծակները բավարարում են բազում խնդիրների լուծում տալու համար, ուստի պետք է ճիշտ օգտագործել ընձեռված հնարավորությունը եւ խորհրդարանականներին ներկայացնել այն խնդիրները, որոնք մոտ ապագայում կարող են լուծվել օրենսդրական կարգավորումների եղանակով:

Հագեցած օրակարգով հանդիպման առաջին հատվածում քննարկվել են համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետությանը, գումարների գեներացմանը, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերին եւ երկրի ու մարզի անվտանգությանը վերաբերող որոշ հարցեր:

Համայնքների ղեկավարները խորհրդարանականներին ներկայացրել են նաեւ պետության աջակցությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու սյունեցիների հետաքրքրվածությունն ու խնդրել վերանայել նախագիծը:

Հանդիպման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներից հետաքրքրվել են ճանապարհաշինության եւ դպրոցաշինության աշխատանքների ընթացքով ու դրանց ավարտի համար նախատեսված ժամկետներով, ֆինանսական համահարթեցման արդյունավետության եւ այլ թեմաներով:

Համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հաջորդել է Կապանում հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպումը: Խորհրդարանականները լսել են վերջիններիս հուզող հարցերը, վստահեցրել, որ դրանք լուծումներ կստանան:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից հետաքրքրվել են ՀՀ կառավարության կողմից իրականցվող աջակցության ծրագրերի արդյունավետությունից ու դրանց ստացման եղանակներից:

Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, թոշակների եւ նպաստների վճարման, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշ հարցեր:

Հաջորդիվ ԱԺ պատվիրակությունը հետեւել է Կապանի Վաչագան գետի հունի մաքրման ծրագրին: 7 ամիս առաջ մեկնարկած աշխատանքների բնապահպանական սուբվենցիոն ծրագրի առաջին փուլը, որն ընդգրկում է ԲԿ-ից մինչեւ մարզպետարանի հարակից հատված, ավարտին է մոտենում:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հաջորդ այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ է եղել: Պատգամավորները նախ ծանոթացել են կոմբինատի վարչական շենքին, դիտել անվտանգության մասին հոլովակը, ծանոթացել արտադրական շղթային ու դրա ծավալներին, ապա տեղափոխվել բաց հանք, դիտակետից հետեւել տեխնիկայի տեղաշարժին, եղել հարստացուցիչ ֆաբրիկայում, տեղում քննարկել հանքաարդյունաբերական ոլորտի որոշ օրենսդրական հարցեր:

Աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները սկսել են Մեղրի համայնքից:

«Նման հանդիպումները շատ կարեւոր են, որպեսզի օրենսդիրի ներկայացուցիչները հենց տեղում ծանոթանան գործնականում գոյություն ունեցող խնդիրներն ու օրենսդրական մակարդակում փորձեն դրանց լուծումներ տալ: Մեղրիին վերաբերելի Կառավարության սուբվենցիոն ծրագրերը վկայում են, որ համայնքը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է, ինչը մեզ համար գովելի է»,- ասել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ համայնքապետարանում ընդունելով ԱԺ պատվիրակությանն ու Սյունիքի մարզպետին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ համայնքապետարանի բաժնի պետերն ու ավագանու անդամները, որոնք բարձրաձայնել են մի շարք խնդիրներգ մասնավորապես, նշվել է Մեղրի եւ Ագարակ համայնքներում կառուցվող խմելու ջրի մաքրման կայանի եւ գազամատակարարմանն ուղղված աշխատանքների դանդաղ ընթացքը, դիահերձարանի եւ սպանդանոցի բացակայությունը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱԺ գլխադասային հանձնաժողովի պատգամավորները լսել են վերջիններիս հուզող հարցերը, արձանագրել, որ որեւէ անձ անօթեւան չի մնացել:

Խորհրդարանականների հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում է եղել, որտեղ պատգամավորները հանդիպել են սահմանամերձ գյուղի բնակիչներին, վերջիններիս հետ քննարկել անվտանգային եւ սոցիալական մի շարք հարցեր, տեղում ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հակառակորդի կողմից օկուպացված տարածքներին:

Կառավարություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, Գորիսում վերակառուցվում են ենթակառուցվածքներ, ճանապարհներ եւ բակեր: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել կատարվող շինարարական աշխատանքը: ԱԺ պատվիրակությունը, Սյունիքի մարզ կատարած երրորդ օրը հետեւել է նաեւ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գորիս համայնքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բազմաբնակարան շենքի վերակառուցման աշխատանքներին:

Պատգամավորական խմբի վերջին այցը Սիսիան խոշորացված համայնքում է եղել: Խորհրդարանականները հանդիպում են ունեցել ավագանու անդամների հետ, լսել վերջիններիս հուզող հարցերը:

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն Ազգային ժողովի գործընկերներին ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք վերաբերել են խմելու ջրի մատակարարմանը, կոյուղու վիճակին, ճանապարհաշինությանը, բուսաբուծությանը եւ այլ թեմաների: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումներն ու աշխատանքային այս ձեւաչափը:

ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԲաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
Ամենադիտված