Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք ուզում ենք հասկանանք, թե ինչ իրավապայմանագրային բազայի հիման վրա է տեղի ունենում սահմանազատումը։ Ասում են՝ «91 թվականի Ալմա- Աթիի հռչակագիր»։ Այդ հռչակագիրն Ադրբեջանի համար ուժի մեջ է մտել 1993 թվականին, իսկ 1991-ին չկա որևէ փաստաթուղթ, որի տակ լինի Ադրբեջանի ստորագրությունը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Սա մեզ ուղղակի ստիպում է մտածել, որ որևէ սահմանազատման գործընթաց այսօր գոյություն չունի։ Գործընթացը տեխնիկապես կա, բայց զուգահեռ մեկ այլ գործընթաց կա, դա Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքով տարածքների հանձնումն է՞»,- ասաց պատգամավորը։