Մեծ ողբերգություն է սպասվում, ԵՄ դիտորդները մեր ճանապարհը հայտարարել են իբրև Ադրբեջան. Թովմասյան
TVԵվրոպական միության դիտորդները Ոսկեպարում բնակվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին հայտնել են, որ Իջևան-Ոսկեպար ավտոճանապարհը ՀՀ սուվերեն տարածքում չէ և 30 կմ-ի փոխարեն 200 կմ են շրջանցել ու Լոռու մարզով հասել են Ոսկեպար:
ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն անտեղյակ է ԵՄ դիտորդների տեղաշարժի և դիրքորոշումների մասին:
Հարց է առաջանում, թե այդ ինչ քարտեզներով են առաջնորդվում ԵՄ անկողմնակալ դիտորդները: