Նախկին «Միս Արքանզասը» ինտիմ մանրամասներ է պատմել Բիլ Քլինթոնի հետ իր սիրավեպից
Հասարակություն«Միս Արքանզաս» գեղեցկության մրցույթի նախկին մրցանակակիր Սալլի Միլերը Daily Mail Online-ին հայտնել է, որ պատրաստվում է հուշեր գրել, որոնք ինտիմ մանրամասներ են բացահայտելու նահանգապետ Բիլ Քլինթոնի հետ իր սիրավեպի եւ Քլինթոնի կնոջ՝ Հիլարիի գաղտնիքների մասին:
Միլերի խոսքով՝ Քլինթոնը, որն ավելի երիտասարդ էր, չի տպավորել իրեն որպես սեքսի զուգընկեր, քանի որ շատ ինքնավստահ է եղել: Սակայն, Միլերի խոսքով, իրեն դուր էր գալիս Քլինթոնի հումորը եւ այն, որ վերջինս գաղտնիքներ էր պատմում կնոջ՝ Հիլարիի մասին: Այսպես՝ Բիլ Քլինթոնը սիրուհուն պատմել է, որ իր կինը չի սիրում սեքսով զբաղվել, եւ անգամ կատակով Միլերին խնդրել էր միսիս Քլինթոնին սովորեցնել սիրո արվեստը:
Բացի այդ, Քլինթոնը սիրուհուն զվարճացնում էր իր կատակներով: Նա մի անգամ հագել էր Միլերի գիշերանոցը եւ պարել ննջարանում՝ միաժամանակ սաքսոֆոն նվագելով: